ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Իսպանիա-Իռլանդիա` 4:0

Իսպանիա-Իռլանդիա` 4:0
15.06.2012 | 00:01

Իսպանիա-Իռլանդիա խաղը սկսվեց դարպասի շատ վաղ գրավումով: Արդեն չորրորդ րոպեին Ֆերնանդո Տորեսն առաջ մղեց իր թիմին: Խաղի սկիզբը ցույց տվեց, որ իսպանացիները տրամադրված են արագ, հարձակողական ֆուտբոլի և մտադիր են էապես խմբագրել խմբային աղյուսակը` մի բան, որ իրողությունների տրամաբանական զարգացումների շրջանակում է, եթե նկատի ունենանք իսպանական ֆուտբոլի քաշն ու կշիռը ժամանակակից ֆուտբոլում: Հակառակ մեկնարկային ակտիվությանը` առաջին խաղակեսում նոր գոլ չգրանցվեց, և դրա հիմնական «մեղավորն» իռլանդացիների դարպասապահի հրաշալի խաղն էր, ով, առաջ ընկնելով ասենք՝ պարզապես հրաշքներ գործեց: Երկրորդ գոլն իսպանացիները խփեցին երկրորդ խաղակեսի քառասունիններորդ րոպեին: Դավիդ Սիլվայի գոլից հետո իսպանացիները շարունակեցին նույն ագրեսիվ ոճով խաղալն ու յոթանասուներորդ րոպեին արձանագրեցին դարպասի նոր գրավում: Տորեսը դարձավ դուբլի հեղինակ: Մինչև խաղավերջ իսպանացիները նաև չորրորդ անգամ գրավեցին մրցակցի դարպասը` հաշիվը դարձնելով դաժան: Այս անգամ աչքի ընկավ փոխարինման ելած Ֆաբրեգասը (83-րդ րոպե):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2953

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ